«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է, թե ինչու է փոխարինել Քոուլ Պալմերին Վարշավայի «Լեգիայի» դեմ Կոնֆերանս լիգայի քառորդ եզրափակչի ընդմիջմանը։
22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը առաջին խաղակեսի վերջում ճանապարհ բացեց Նոնի Մադուեկեի համար: Պալմերի փոխարինողը երկու գոլ խփեց՝ օգնելով լոնդոնցիներին ապահովել ջախջախիչ 3-0 արտագնա հաղթանակը:
«Մենք նախապես պլանավորել էինք, որ նա և Ադարաբոյոն կխաղան 45-ական րոպե: Ամեն ինչ կարգին է»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Բոբի Վինսենթը:
Հիշենք, որ Քոուլ Պալմերը 13 խաղ անընդմեջ չի կարողացել գոլ խփել: Կիրակի օրը Պրեմիեր լիգայի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունում է «Իպսվիչին»: