Սեսկ Ֆաբրեգասը կարող է գլխավորել գերմանական ակումբը

«Լայպցիգի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Սեսկ Ֆաբրեգասին որպես գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Այս պահին իսպանացի մասնագետը գլխավորում է իտալական «Կոմոն» որը նրա գլխավորությամբ 13-րդ տեղում է Ա Սերիայում: Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը:

Բացի 37-ամյա Ֆաբրեգասից, գերմանական ակումբի ղեկավարությունը դիտարկում է այնպիսի թեկնածուների, ինչպիսիք են Օլիվեր Գլասները, Դենի Ռոլը և Ռոջեր Շմիդտը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին «Լայպցիգը» հայտարարեց գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզին պաշտոնանկ անելու մասին։