Բրունո Ֆերնանդեշը այս ցուցանիշով լավագույնն է եվրոպական թոփ 5 լիգաներում բոլոր կիսապաշտպաններից

Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում մրցեց «Լիոնի» հետ (2-2):

Անգլիական գրանդի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, որը պորտուգալացու համար 34-րդ արդյունավետ գործողությունն էր 2024/25 մրցաշրջանում։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում, դառնալով՝ 16 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Գոլերի և գոլային փոխանցման առումով Բրունո Ֆերնանդեշը լավագույնն է եվրոպական թոփ 5 առաջնություններում բոլոր կիսապաշտպաններից։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիոն» պատասխան հանդիպումը կկայանա Ֆրանսիայում։ Խաղը նախատեսված է հինգշաբթի՝ ապրիլի 17-ին։