«Բորնմութի» պաշտպանը որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան

Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, «Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենը կարող է շուտով փոխել ակումբային գրանցումը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդներ՝ Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հյոյսենն արդեն իսկ իր ընտրությունը կատարել է և ցանկանում է տեղափոխվել «արքայական» ակումբ։ Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 50-60 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Ռեալը» արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի ներկայացուցիչների և «Բորնմութի» ղեկավարության հետ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հյոյսենը մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։