«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին և ակումբի ղեկավարությունը եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է երկարաժամկետ պայմանագիր կնքել Մարկուս Ռեշֆորդի հետ։
Ռեշֆորդը ներկայումս պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ֆուտբոլիստը հաճախ դուրս էր մնում Ռուբեն Ամորիմի թիմից, իսկ վերջինս մեղադրում էր ֆուտբոլիստին մարզումների ժամանակ ոչ բավարար ջանասիրության ու վատ վերաբերմունքի մեջ, հաղորդում է TeamTALK-ը։
«Ասթոն Վիլային» միանալուց ի վեր Ռեշֆորդը 13 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ինչը հանգեցրել է գործող պայմանագրում ազատման կետի հնարավոր ակտիվացմանը:
Սա կարժենա 45 միլիոն եվրո, սակայն ակումբը կարող է փորձել իջեցնել գինը։ Նշվում է նաեւ, որ տրանսֆերին կարող են խանգարել Ռեշֆորդի բարձր աշխատավարձի պահանջները։