Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։

Հավակնորդների թվում են Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ), Դեկլան Ռայսը (Արսենալ), Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնա) և Ալեսանդրո Բաստոնին (Ինտեր):

Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան հաղթական գոլը խփեց «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (3-1), Դեկլան Ռայսը երկու հիանալի տուգանային հարվածով գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը (3:0), Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ «Բորուսիայի» դեմ խաղում (4-0), իսկ Բաստոնին ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվեց «Բավարիայի» դեմ խաղում լավագույն ֆուտբոլիստ (2-1)։