Մադրիդի «Ռեալն» աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ըստ Fichajes-ի՝ մադրիդյան ակումբը բանակցություններ է ծրագրել «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբայի շուրջ։
Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 100 միլիոն եվրո: Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ է հավանել Սալիբային Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի թիմերի վերջին խաղում։
Ինչպես հայտնի է, «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց 3։0 հաշվով։ Դեկլան Ռայսը երկու գոլ խփեց, իսկ Միկել Մերինոն եւս մեկ գոլ ավելացրեց: 2024/2025 մրցաշրջանում Ուիլյամ Սալիբան անցկացրել է 42 պաշտոնական հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։