Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» հարձակվողին

«Մանչեսթեր Սիթին» դժգոհ է հարձակման գծում թիմի ցուցադրած խաղից։ Պրեմիեր լիգայի թոփ-ակումբը ցանկանում է ձեռք բերել խաղացողի, ով ավելի շատ գոլային հնարավորություններ կստեղծի Էրլինգ Հոլանդի համար:

Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, Խոսեպ Գվարդիոլան կցանկանար Ռաֆինյային տեսնել «Մանչեսթեր Սիթիում»: «Քաղաքայինները» պատրաստ են հսկայական գումարներ վճարել «Բարսելոնային» բրազիլացու տրանսֆերի համար, սակայն գործարքի կայացման հավանականությունը շատ ցածր է։

Բանն այն է, որ Ռաֆինյան ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական թիմում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ։ 2024/2025 մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։