Պաուլո Ֆոնսեկա․ «Շատ ցավում եմ, որ ժամանակ չունեի շարունակելու աշխատանքը»

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է իտալական ակումբում անցկացրած ժամանակը:

Պորտուգալացին անցած ամառ գլխավորեց «ռոսոներիներin», իսկ դեկտեմբերի վերջին հեռացվեց աշխատանքից:

«Միլանը վերջին տասը տարում միայն մեկ անգամ է հաղթել Սերիա Ա-ում: Ակումբի համար դժվար է: Հաճելի էր այնտեղ լինելը, և ես շատ ցավում եմ, որ ժամանակ չունեի շարունակելու աշխատանքը:

Կարծում եմ, որ Իտալիայի մտածելակերպը բոլորովին տարբերվում է անգլիականից, որտեղ մարզիչներին ժամանակ են տալիս: Բայց իտալացիներն այդպես են ապրում ֆուտբոլը»,- ասել է Ֆոնսեկան The Guardian-ին տված հարցազրույցում:

Պաուլո Ֆոնսեկան ներկայումս ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչն է։