«Նյուքասլի» կիսապաշտպանը՝ «Մանչեսթեր Սիթիի» տեսադաշտում

«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հայտնում է UOL esporte-ն։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինների» ղեկավարությունը վերսկսել է հետաքրքրությունը 27-ամյա բրազիլացի կիսապաշտպանի նկատմամբ։ Տրանսֆերը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մրցաշրջանում Գիմարաեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: