Նոր տեղեկություն Լերոյ Սանեի ապագայի վերաբերյալ

«Բավարիան» ցանկանում է իր շարքերում պահել վինգեր Լերոյ Սանեին և արդեն ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելու պաշտոնական առաջարկ է արել:

Ինչպես հայտնում է գերմանական Sky-ը, «Բավարիան» Սանեին առաջարկել է երեք մրցաշրջանով պայմանագիր՝ մինչև 2028 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստին առաջարկում են տարեկան մոտավորապես 10 միլիոն եվրո աշխատավարձ՝ առանց հարկերի:

Բոնուսները հաշվի առնելով՝ Լերոյի համախառն տարեկան եկամուտը կարող է հասնել 14-16 միլիոն եվրոյի։ Ներկայումս Լերոյ Սանեն տարեկան վաստակում է մոտավորապես 20 միլիոն եվրո: Խաղացողը պատրաստ է աշխատավարձի կրճատման, քանի որ ցանկանում է մնալ: