«Մանչեսթեր Յունայթեդը» կգնի Բելգիացի հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ բրազիլացի հարձակվող։ Խոսքը Մաթեուս Կունյայի մասին է, ով ներկայումս ակումբային մակարդակով ներկայացնում է «Վուլվերհեմփթոնը»։

Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ Կունյայի գործակալն արդեն մեկնել է Անգլիա և բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 25-ամյա բրազիլացին բաց է «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու համար, նույնիսկ եթե Ռուբեն Ամորիմի թիմը մրցաշրջանի վերջում չկարողանա որակավորվել եվրոպական մրցաշարերում:

2024/2025 մրցաշրջանի 29 խաղում Մաթեուս Կունյան խփել է 15 գոլ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը բրազիլացուն գնահատում է 55 միլիոն եվրո։