«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայում սահմանել է տարիքային հերթական ռեկորդը։
17-ամյա հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 20 հանդիպում անցկացրեց մրցաշարում մինչև 18 տարեկան դառնալը։
Ռեկորդային խաղը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում էր, որը ավարտվեց կատալոնացիների ջախջախիչ հաղթանակով՝ 4-0 հաշվով։
Նախորդ 19 խաղում Յամալը դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։