Կիլիան Մբապպեն շարունակում է օրինական դաշտում գործ ունենալ ՊՍԺ-ի հետ։ Ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ մոտավորապես 55 միլիոն եվրո աշխատավարձ և բոնուսներ։
Ակումբը կարծում է, որ Մբապպեի ազատ հեռանալու պատճառով ոչինչ պարտական չէ՝ հաշվի առնելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: Մինչդեռ, ինչպես հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները, ՊՍԺ-ի մի քանի հաշիվներ սառեցվել են։
«Մենք պատրաստվում ենք գրոհի անցնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մբապպեի փաստաբանը։ 2024/2025 մրցաշրջանում Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 47 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 32 գոլի հեղինակ։