«Յուվենտուսը» հույսեր չի կապում թիմի ֆուտբոլիստի հետ

«Յուվենտուսի» պաշտպան Տիագո Ջալոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Պորտույում», մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա թուրինյան ակումբ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալական ակումբը մտադիր չէ ամբողջական պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ Այնուամենայնիվ, Ջալոն «Յուվենտուսի» ծրագրերի մեջ չի մտնում, ուստի ամռանը ֆուտբոլիստը կարող է կրկին փոխել ակումբային գրանցումը։

Այս մրցաշրջանում Ջալոն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և հեղինակ։