«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների Լիգայում հաղթեց իր 25-րդ խաղում։
Չորեքշաբթի օրը քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնացիները սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային»։ Գերմանացի մասնագետի համար այս հաղթանակը 25-րդն էր մրցաշարում։
Ընդհանուր առմամբ Ֆլիկը «Բարսելոնայի» և «Բավարիայի» ղեկին Չեմպիոնների Լիգայում անցկացրել է 29 հանդիպում, որոնցից երկուսն ավարտվել են ոչ-ոքի, երկուսը՝ պարտությամբ։ Նրա թիմերը մրցաշարում խփել են 93 գնդակ, բաց թողել 28-ը։