«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու է փոխարինել Լամին Յամալին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բորուսիայի» նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակից հետո։
«Յամալի հետ ամեն ինչ կարգին է։ Նա վերջերս շատ է խաղում, ուստի հնարավորություն կա շուտ հանգստանալու և Անսուին Ֆատիին խաղալու հնարավորություն տալ։ Շատ կարևոր է, որ նա ավելի շատ խաղային պրակտիկա ստանա, նա այնքան լավ է մարզվել, որ արժանի է դրան», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա Գերմանիայում մեկ շաբաթից՝ ապրիլի 15-ին։