Հանս-Դիտեր Ֆլիկ. ««Բարսելոնան» դեռ չի անցել կիսաեզրափակիչ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (4-0)։

««Բարսելոնան» դեռ չի անցել կիսաեզրափակիչ։ Այդքան գոլերով հաղթելը կարևոր է, հատկապես նման խաղով։ Բայց ես չեմ կարծում, որ «Բարսելոնան» արդեն կիսաեզրափակչում է, երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել։ Ֆուտբոլը խելագարություն է։

«Բորուսիան» լավ թիմ է, և մենք գիտենք, որ պատասխան խաղում պետք է հնարավորինս քիչ սխալներ թույլ տանք։ Այսօր մեր հարձակողական եռյակը զարմանալի էր։ Բայց պաշտպանությունը նույնպես կարևոր էր։ Պահեստայինների նստարանից դուրս եկած տղաները նույնքան արդյունավետ էին, որքան այն տղաները, որոնց փոխարինել էին»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։

Պատասխան խաղը կկայանա Գերմանիայում ապրիլի 15-ին, այս զույգի հաղթողը կիսաեզրափակչում կխաղա «Բավարիայի» կամ «Ինտերի» հետ։