Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, ով հանդես է գալիս «Վալենսիայում», կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ Իսպանիայի առաջնությունում։
«Լիվերպուլի» ղեկավարությունը, որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները, դիտարկում է խաղացողին կրկին վարձավճարով ուղարկելու տարբերակը։ Հիմնական դարպասապահ Ալիսոն Բեքերը կարող է մնալ ակումբում, ինչը նշանակում է, որ Մամարդաշվիլին վտանգված է մնալ առանց խաղային պրակտիկայի, հաղորդում է Estadio Deportivo-ն։
Վրացի ֆուտբոլիստի՝ «Վալենսիայում» մնալու վրա պետք է ազդի նրա աշխատավարձի բարձրացումը: Այս մրցաշրջանում Մամարդաշվիլին պաշտպանել է «չղջիկների» դարպասը 26 խաղում, որոնցում թույլ է տվել 41 գոլ։