Ֆրանչեսկո Տոտտի․ «Եթե Մեսսին հանդես գար «Ռոմայում», նա «Ոսկե գնդակ» չէր նվաճի»

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չէր կարողանա այդքան անհատական ​​մրցանակներ նվաճել Իտալիայի մայրաքաղաքի ակումբում հանդես գալու ժամանակ։

«Եթե Մեսսին 25 տարի հանդես գար «Ռոմայում», նա ընդանրապես «Ոսկե գնդակ» չէր նվաճի»,- ասել է Տոտտին Viva el Futbol-ի մի դրվագում։

Ֆրանչեսկո Տոտտին «Ռոմայում» անցկացրել է 25 տարի։

Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Իր ակումբային կարիերայի ընթացքում Մեսսին հանդես է եկել «Բարսելոնայում», ՊՍԺ-ում և «Ինտեր Մայամիում»։ Արգենտինացին ունի ութ «Ոսկե գնդակ» (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023)։