«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչը քննադատել է Մարկուս Ռեշֆորդին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռենե Մյուլենշտինը քննադատել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։

Անցած չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» ընդունել էր «Ասթոն Վիլային»: Խաղն ավարտվել է 4-1 հաշվով։ Ռեշֆորդը խաղը սկսեց պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկավ ընդամենը 11 րոպե մնացած ժամանակ:

«Ես պարզապես ուզում էի հարց տալ՝ Էմերիին խնդրե՞լ է Մարկուսին մնալ չորս կամ հինգ հակառակորդների պաշտպանների հետ և պարզապես կանգնել այնտեղ՝ ոչինչ չանելով», – Մեուլենսթինի խոսքերը մեջբերում է talkSPORT-ը։

Ռեշֆորդը վարձավճարով հանդես է գալիս իր ներկայիս ակումբում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ, և նրան ձեռք բերելով հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում՝ ՊՍԺ-ն։