Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնել է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը ներկայումս գտնվում է վերջնական փուլում։

Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։