Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Վարշավայի «Լեգիային»։
Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց Թեյրիկ Ջորջը՝ խփելով այս մրցաշարում իր առաջին գոլը։ Նոնի Մադուեկեն համապատասխանաբար 57-րդ և 74-րդ րոպեներին գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Վահան Բիչախչյանը 82-րդ րոպեին մտավ փոխարինման՝ կարիերայում առաջին անգամ խաղալով որևէ եվրագավթի քառորդ եզրափակիչում։