Կլեման Լանգլեն կարող է մնալ «Ատլետիկոյում»․ հայտնի են մանրամասները

Ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյում»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մադրիդյան ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին պահել իր շարքերում։ Սակայն խնդիր կա՝ «Ատլետիկոն» պատրաստ չէ վճարել 10 միլիոն եվրո։ Ահա թե որքան է «Բարսելոնան» պահանջում ֆրանսիացուն գնելու համար։

«Ատլետիկոն» կարծում է, որ այս գումարը չափազանց բարձր է՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տարիքը, որը ներկայումս 30 տարեկան է։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։