Դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը, ում պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ, դարձել է «Բրենթֆորդի» տրանսֆերային թիրախը։
«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրենկը հայտարարել է, որ կցանկանար տեսնել 33-ամյա հարձակվողին իր թիմում: Հաշվի առնելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված չէ Էրիկսենի հետ պայմանագրի երկարաձգմամբ, նման տեղափոխության հավանականություն կա, հաղորդում է Sportsmole-ը:
«Քրիստիանը շատ լավ խաղացող է, և մենք միշտ պատրաստ ենք, որ մեզ միանան շատ լավ խաղացողներ։ Ինչ կանի նա ապագայում, ես չգիտեմ», – նշել է Ֆրանկը։ Այս մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենը մասնակցել է 28 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։