Սեսկ Ֆաբրեգասը կարող է գերմանական ակումբ գլխավորել

Սեսկ Ֆաբրեգասը, ով այժմ «Կոմոյի» գլխավոր մարզիչն է, ըստ Bild-ի՝ հայտնվել է «Լայպցիգի» տեսադաշտում:

«Ցլերը» ներկայումս թիմի նոր մարզիչ են փնտրում Մարկո Ռոուզից բաժանվելուց հետո: Միաժամանակ, «Լայպցիգի» ցուցակում կան բազմաթիվ թեկնածուներ։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ թիմը գլխավորելու մեծ շանսեր ունի Օլիվեր Գլասները, ով ներկայումս մարզում է անգլիական «Քրիսթալ Փելասը»։

Գերմանական ակումբը ներկայումս զբաղեցնում է հինգերորդ տեղը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։