«Բարսելոնան» շարունակեց իր անպարտելի շարքը՝ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։
Կատալոնացիները 2025 թվականի սկզբից 23 խաղում ոչ մի պարտություն չեն կրել (19 հաղթանակ և չորս ոչ-ոքի)։
Ըստ Opta-ի, սա ակումբի ամենաերկար անպարտելի շարքն է օրացուցային տարվա սկզբում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2016 թվականին՝ 22 խաղ։
«Բորուսիայի» հետ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Դորտմունդում։