Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 4-0 հաշվով ջախջախեց Դորտմունդի «Բորուսիային»:
Կատալոնացիների դարպասը պաշտպանել է դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։ Այս խաղը 21-րդն էր 34-ամյա դարպասապահի համար «բլաուգրանայի» հետ, որից 18-ն ավարտվել է հաղթանակով, 3-ը՝ ոչ-ոքի։
Շչեսնին «Բարսելոնային» է միացել նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Շչեսնին բաց է թողել 18 գնդակ: Նա անառիկ է պահել դարպասը 21 հանդիպումներից 11-ում։