«Բարսելոնան» որոշում է կայացրել Հանս-Դիտեր Ֆլիկի վերաբերյալ

«Բարսելոնան» որոշել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել գերմանացի մասնագետի գործակալի հետ, որի ընթացքում քննարկվել է պայմանագրի երկարաձգման տարբերակը։

Նշվում է, որ «կապտանռանգույնների» ղեկավարները ցանկանում են պայմանագիրը երկարաձգել առաջիկա շաբաթների ընթացքում։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ չի լինի։ Այն կարող է ընդամենը մեկ տարով երկարաձգվել՝ մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը՝ ներառելով ևս մեկ մրցաշրջանի ավտոմատ երկարաձգման հնարավորությունը։