«Ատլետիկոն» նոր դարպասապահ է փնտրում

Մադրիդի «Ատլետիկոն» նոր դարպասապահ է փնտրում սլովենացի Յան Օբլակից բաժանվելու համար։

Հնարավոր է, որ հաջորդ ամառ թիմի ներկայիս առաջին համարը հեռանա։ Todofichajes պորտալի փոխանցմամբ՝ «Խետաֆեի» 32-ամյա դարպասապահ Դավիդ Սորիան հայտնվել է մադրիդյան թոփ-ակումբի ուշադրության կենտրոնում։

Դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է չորս միլիոն եվրո։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։

Սորիան Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում։ Դարպասապահը ինը խաղում բաց է թողել 25 գնդակ։