ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» մրցեց «Լոս Անջելեսի» հետ և հաղթեց 3-1 հաշվով։
Հանդիպման 9-րդ րոպեին «Լոս Անջելեսին» հաշվի մեջ առաջ մղեց պաշտպան Աարոն Լոնգը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Լիոնել Մեսսին հավասարեցրեց հաշիվը։ Ընդմիջումից հետո արգենտինացին գոլային փոխանցում կատարեց Նոա Ալենին և իրացրեց 11 մետրանոցը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։
Կիսաեզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի «Վանկուվեր» – «Պումաս» հանդիպման հաղթողի հետ։ Առաջին հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։