Զլատան Իբրահիմովիչը կարիերան վերսկսելու առաջարկ է ստացել

Անգլիական «Ռեքսեմ» ակումբը մտադիր է Զլատան Իբրահիմովիչին կարիերան վերսկսելու առաջարկ անել։

Թիմի ներկայիս սեփականատերերը հեռահար ծրագրեր ունեն ակումբի զարգացման համար և հույս ունեն, որ ի վերջո դուրս կգան Պրեմիեր Լիգա:

«Ռեքսեմի» նախկին ֆուտբոլիստ Մետ Յանսենն ասել է, որ ակումբը պատրաստ է մեծ գումար ծախսել՝ 40-ամյա շվեդին խաղադաշտ վերադարձնելու համար:

«Դա կլիներ Հոլիվուդ, և նրան դա դուր կգա, այնպես չէ՞»,- Յանսենի խոսքերը մեջբերում է Goal-ը։