Յուրա Մովսիսյանը ասել է, որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայում

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է «Կրասնոդարի» ներկայիս առաջատար Էդուարդ Սպերցյանի՝ Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը հնարավոր տեղափոխության մասին։

– Ձեզ շատ են հարցրել Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին։ Վերջին շրջանում շատ է խոսվում «Լիդսի մասին»։ Արդյո՞ք նա պետք է տեղափոխվի Անգլիա։

– Իհարկե, Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայում։ Այո, Պրեմիեր Լիգայում վազքը շատ է, բայց կարևոր է նաև խելացի վազելը։ Սպերցյանն այդ միտքն ունի։ Նա այնպիսի դիրք ունի, որ արագ կհարմարվի ու կվարժվի նման ֆուտբոլին,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

Այս մրցաշրջանում 24-ամյա Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։