Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է «Լոկոմոտիվում» հանդես եկող իր հայրենակից Նաիր Թիկնիզյանի՝ իսպանական Լա Լիգա հնարավոր տեղափոխության մասին։
«Ֆուտբոլիստն ունենում է պահեր, երբ քիչ է խաղում կամ խնդիրներ ունի հոգեբանության կամ տակտիկայի հետ։ Դա լավ է։ Բայց ես կասկած չունեմ, որ Թիկնիզյանը պատրաստ է խաղալ Լա Լիգայում»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Այս մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 2 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։