«Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Նապոլիում», առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Նիգերիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» և եվրոպական այլ գրանդներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։
Ըստ ESPN-ի՝ հարձակվողին կարելի է գնել այս ամառ մոտ 64 միլիոն եվրոյով։ Վիկտոր Օսիմհենի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
Այս մրցաշրջանում, խաղալով թուրքական «Գալաթասարայում», 26-ամյա խաղացողը 32 խաղում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։