TEAMtalk. «Բավարիան» հաղթեց «Ռեալին» և «Լիվերպուլին» Պրեմիեր Լիգայի 19-ամյա տաղանդի համար պայքարում

Մյունխենի «Բավարիան» հաղթեց Մադրիդի «Ռեալին» և «Լիվերպուլին»՝ ձեռք բերելով «Բորնմութի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենին։

Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը ցանկանում է առաջիկա շաբաթների ընթացքում գործարք կնքել ֆուտբոլիստի համար։

«Բավարիան» պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստին հինգ տարվա աշխատանքային պայմանագիր առաջարկել։ Հյոյսենի պայմանագիրը ներառում է կետ, որը թույլ է տալիս նրան վաղաժամկետ խզել պայմանագիրը 50 միլիոն ֆունտով։

Այս մրցաշրջանում Հյոյսենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։