Հաջորդ մրցաշրջանում 7 ակումբ Պրեմիեր Լիգայից կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգային

Հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգան Չեմպիոնների Լիգայում կունենա առնվազն 5 ակումբ։

Դա հնարավոր դարձավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ «Արսենալի» հաղթանակով, որը ավարտվել է 3-0 հաշվով։

Այս արդյունքից հետո Անգլիան ընթացիկ մրցաշրջանի ավարտին եվրագավաթների վարկանիշային աղյուսակում հաստատ 2-րդ տեղից ցած չի զիջի, ինչը իրավունք է տալիս Չեմպիոնների Լիգա պատվիրակել 5 ակումբների։

Նշենք, որ Չեմպիոնների Լիգայում Պրեմիեր Լիգայի թիմերի առավելագույն թիվը կարող է հասնել 7-ի, եթե այս մրցաշրջանում «Ասթոն Վիլան» հաղթի մրցաշարում, իսկ «Թոթենհեմը» կամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեն Եվրոպա Լիգան (պայմանով, որ երեքն էլ մրցաշրջանի վերջում չհայտնվեն Պրեմիեր Լիգայի լավագույն 4-ում)։