Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի այս մրցաշրջանում ունեցած ելույթներով։
«Ինձ շատ է դուր գալիս Ուսմանի խաղը։ Նրա ոճը նման է բրազիլականին։ Խաղադաշտում Դեմբելեն հորինում և հրահրում է իր մրցակիցներին։ Շատ դժվար է կանխատեսել նրա գործողությունները։ Բայց ամենակարևորն այն է, որ այս տղան շատ գոլեր է խփում»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացի վինգերը փարիզյան թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Դեմբելեն դարձել է 32 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։