«Ռոմայի» դարպասապահը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։

Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ 25-ամյա սերբի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։

Ըստ աղբյուրի՝ Սվիլարի ապագայի պլանները դեռևս անհայտ են։ Սերբը «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից, այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, բաց է թողել 47 գնդակ և անառիկ է պահել դարպասը 13 անգամ։

Ֆուտբոլիստի արժեքը կազմում է 17 միլիոն եվրո։