Opta սուպերհամակարգիչը գնահատել է թիմերի՝ Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների ավարտից հետո։
Այսպիսով, կիսաեզրափակիչ դուրս գալու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալը» (96%), իսկ ամենաքիչը՝ Մադրիդի «Ռեալը» (4%)։
Ընթացիկ մրցաշրջանի Չեմպիոնների Լիգային մասնակցող թիմերի ամբողջական ցուցակը՝ կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություններով՝ ըստ Opta-ի․
1. «Արսենալ»՝ 96%
2. «Ինտեր»՝ 82,4%
3. «Բարսելոնա»՝ 80%
4. ՊՍԺ՝ 72,4%
5. «Ասթոն Վիլա»՝ 27,6%
6. «Բորուսիա»՝ 20%
7. «Բավարիա»՝ 17,6%
8 «Ռեալ Մադրիդ»՝ 4%