«Լիոնի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Անդրե Օնանային անվանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության վատագույն դարպասապահներից մեկը:
Ավելի վաղ կամերունցին ասել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ավելի լավն է, քան «Լիոնը»։ Թիմերը կհանդիպեն Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում։
«Եթե դու «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության վատագույն դարպասապահներից մեկն ես, ապա պետք է մտածես քո ասածի մասին:
Եթե դա ասեին Դավիդ Դե Խեան, Պետեր Շմեյխելը կամ Էդվին վան դեր Սարը, ես կկասկածեի ինքս ինձ, բայց երբ վիճակագրորեն դու «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակակից պատմության վատագույն դարպասապահներից մեկն ես, պետք է ինչ-որ բան ապացուցես, որպեսզի կարողանաս խոսել»,- ասել է «Լիոնի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով հանդես է եկել մանկունիանցիների կազմում: