Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Բուկայո Սակայի վիճակի մասին, ով վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (3-0)։
Անգլիացի վինգերը խաղադաշտում անցկացրեց 74 րոպե, նախքան կասկածելի վնասվածքի պատճառով փոխարինվեց։
«Բուկայոն լուրջ վնասվածք չունի, ամեն ինչ լավ է։ Կարծում եմ՝ դա ուղղակի կապտուկ է», – ասել է Արտետան։
«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 12-ին Պրեմիեր Լիգայի «Բրենթֆորդի» հետ, իսկ «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը նշանակված է ապրիլի 16-ին և կկայանա Մադրիդում։