«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային թիրախներ ունի

Մորգան Գիբս-Ուայթը «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախներից մեկն է:
The Athletic-ը հայտնում է, որ «Սիթին» կփորձի այս տրանսֆերով փոխարինել Կևին Դե Բրույնեին:

Պեպ Գվարդիոլայի թիմի տեսադաշտում են նաև Լևերկուզենի «Բայերի» Ֆլորիան Վիրցը: Բելգիացու դիրքում, կարող է հանդես գալ նաև «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» կփորձի Վիրցին ձեռք բերել այս ամառ: «Սիթին» պետք է պայքարի «Ռեալի» և «Բավարիայի» դեմ, որպեսզի ձեռք բերի «Բայերի» կիսապաշտպանին։