Լուիս Էնրիկեն խոսել է «Ասթոն Վիլայի» դեմ խաղի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի՝ «Ասթոն Վիլլայի» դեմ խաղի սպասելիքներով։

«Ֆուտբոլում ֆավորիտ հասկացություն չկա։ Քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցներն արժանի էին խաղալ այս փուլում։ Մենք պետք է անենք այն, ինչ պետք է անենք և արժանի լինենք հաղթանակի խաղադաշտում։ Ունայ Էմերին բարձրակարգ մարզիչ է։

«Ասթոն Վիլան» հիանալի թիմ է։ Էմերիի շնորհիվ վերջին երկու տարիների ընթացքում նրանք շատ են կատարելագործվել։ Դժվար է կանխատեսել, թե ով կխաղա մեր դեմ, հատկապես ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո, որի ընթացքում նրանք զգալիորեն ուժեղացան։ Երկու թիմերի համար էլ դժվար և բաց դիմակայություն կլինի»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։