«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը ամփոփել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակչի «Ինտերի» դեմ առաջին խաղը։
Մյունխենյան ակումբը սեփական դաշտում պարտվել է 1-2 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Իտալիայում։
«Դա, իհարկե, մեր լավագույն ելույթը չէր այս մրցաշրջանում, բայց դա նաև անարժան պարտություն էր։ Արդյունքը հուսադրող չէ։ Բայց մենք բոլորս զգում ենք, որ ինչ-որ բան դեռ հնարավոր է», – ասել է Կիմիխը խաղից հետո։