Մադրիդի «Ատլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը։ Իսպանական գրանդը ցանկանում է բաժանվել Օբլակից նրա բարձր աշխատավարձի պատճառով։
Դարպասապահը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։