Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Կայլ Ուոքերը վնասվածքի պատճառով

«Միլանի» աջ պաշտպան Կայլ Ուոքերը արմունկի վիրահատությունից հետո բաց կթողնի մեկ ամիս։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերջերս լուրջ վնասվածք էր ստացել և վիրահատվել, հաղորդում է «ռոսոներիների» մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Ուոքերը 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ուոքերի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

31 տուրից հետո «Միլանը» 48 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։