«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին։
20-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2030 թվականի ամռանը։
«Իհարկե, ես կցանկանայի կարիերաս ավարտել «Բարսայում»։ Ճիշտ է, ֆուտբոլում շատ բան կարող է պատահել, և վնասվածքներ են լինում, բայց ես հաստատ ցանկանում եմ ավարտել կարիերաս այստեղ»,- ասել է Գավին։
Գավին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։