Ֆրանչեսկո Տոտտին հաղթող մարզիչ է անվանել Ֆաբիո Կապելլոյին։
«Ֆաբիո Կապելոն հաղթող մարզիչ է։ Նա հաղթեց ամենուր։ Դա ձեզ կարող է դուր գալ, բայց ամեն մեկն ունի իր կարծիքը, ասել է «Ռոմայի» նախկին խաղացողը։
Կապելոյի օրոք Ռուսաստանի հավաքականին չհաջողվեց 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլից դուրս գալ: Անգլիայի հավաքականը իտալացու գլխավորությամբ 2010 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում պարտվեց Գերմանիային (1-4):
Ակումբներում աշխատելու ընթացքում Կապելլոն 7 անգամ նվաճել է Սկուդետտոն («Միլանի», «Յուվենտուսի» և «Ռոմայի» հետ), իսկ Լա Լիգան՝ 2 անգամ Մադրիդի «Ռեալի» հետ։ Մարզիչը «Միլանին» հասցրեց նաև Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթանակների։