«Ֆիորենտինան» որոշել է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, իսպանացու պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակ է պարունակում, որից ֆլորենցյան ակումբը որոշել է օգտվել։
Դավիդ դե Խեան այս մրցաշրջանում «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Դարպասապահը անառիկ է պահել դարպասը 10 խաղում և բաց է թողել 34 գոլ։